Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հուլիսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագ է ստացվել, որ «կտրած-ծակած» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։
Հիվանդանոցում բժշկները ոստիկաներին հայտնել են, որ վիրավորներից մի քանիսը ի վիճակի չեն բացատրություն տալու, իսկ մեկն էլ մահացել է։
Մինչ բժշիկները վիրավորներին անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ․-ն, 32-ամյա Անդրանիկ Գ․-ն, իսկ մահացածը՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Քերոբ Հ-ն։
Կարճ ժամանակում ոստիկանները պարզում են, որ նրանք տեղափոխվել են Քարակերտ գյուղից։ Պարզվում է նաև, որ նրանք տեղափոխվել են գյուղի Հինգ հարկերի փողոցում «ՈՒՆԵ» Ա/Ձ-ում գտնվող կարաոկե-դիսկոտեկ ակումբից, որտեղ ժամը 03։00-ի սահմաններում Սարգիս Հ․-ն, Անդրանիկ Գ․-ն, Քերոբ Հ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչներ 23․-ամյա Զոհրաբ Բ․-ի և 24-ամյա Վալեր Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Ու այդ ընթացքում Զոհրաբ Բ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիս Հ-ին, Անդրանիկ Գ-ին և Քերոբ Հ-ին, ովքեր էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Իրավապահները օպերատիվ տվյալներով ճշտել են, թե որտեղ են գտնվում Զոհրաբ Բ․-ն ու Վալեր Ս․-ն և հայտնաբերել են նրանց ու տեղափոխել Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ բացահայտվել է իրականությունը։