Հետևեք մեզ։

Իրանի արտգործնախարարը կմեկնի Ադրբեջան

12:22, 03 հուլիս 2023
Իրանի արտգործնախարարը կմեկնի Ադրբեջան

Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Չմիավորման շարժման մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին։

Բացի այդ, այցի ընթացքում Աբդոլլահյանը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։