Հետևեք մեզ։

ՄԻԵԴ-ը մեր գանգատը միանշանակ բավարարելու է և պարոն Հարությունյանը վերականգնվելու է  իր գործին․ փաստաբան

12:29, 03 հուլիս 2023
ՄԻԵԴ-ը մեր գանգատը միանշանակ բավարարելու է և պարոն Հարությունյանը վերականգնվելու է  իր գործին․ փաստաբան

Եվրոպական դատարանի մասով կարող եմ վստահ ասել, որ այն բոլոր խախտումները, որոնց մասին բարձրաձայնվել էր մեր կողմից միջանկյալ միջոց մասին կիրառելու դիմումով, կներկայացվեն նաև  բովանդակային գանգատով, և իմանալով այդ խախտումների բնույթն ու քանակը, կարող եմ վստահ ասել, որ այդ գանգատը միանշանակ բավարարվելու է, այս կարգապահական վարույթը վերաբացվելու է և պարոն Հարությունյանի վերականգնվելու է  իր գործին։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը։

Հարցին, թե ի՞նչ ժամկետներում կարելի է ՄԻԵԴ-ից որոշումներ ակնկալել և ի՞նչ կհաջորդի դրան, ենթադրեք, թե խախտումներն արձանագրվեցին, Հարությունյանն ասաց․ «Հարությունյանի մասով խախտումները երկու բնույթի են՝ ընթացակարգային և բովանդակային, երկուսն էլ այնպիսի որակի խախտումներ են, որոնք ՄԻԵԴ-ի կողմից հաստատվելու դեպքում հիմք կհանդիսանան ներպետական վարույթները վերաբացելու, և նոր վարույթով խախտումները պետք է բացառվեն։ Կարող են բովանդակային այնպիսի արձանագրումներ լինել ՄԻԵԴ-ի կողմից, որոնք կհանգեցնեն միակ հնարավոր արդյունքի ՝ կամ Արդարադատության նախարարության միջնորդության մերժմանը կամ վարույթի կարճմանը»։