Հետևեք մեզ։

Հիմնականում ազատվում են այն դատավորներից, որոնք ոչ «վնգստացող» են, ոչ կոռուպցիայով են հայտնի, այլ հայտնի են չենթարկվող բնավորությամբ․ Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)

13:45, 03 հուլիս 2023

Կարեն Անրդեասյան - Գրիգոր Մինասյան հանդիպումն ինձ համար կարող էր որևէ նշանակություն չունենալ, բայց միջազգային իրավունքում ընդունված Է, որ դատարանը ոչ միայն պետք է անաչառ լինի, այլ նաև այդպիսին երևա։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

 Նա նաև մտահոգություն հայտնեց դատավորների նկատմամբ՝ հարուցվող վարույթների քանակի վերաբերյալ։

«Մտահոգող  գործադիրի կողմից նման հաճախականությամբ վարույթների հարուցումը, կարծեք թե ինչ-ոչ  թաքնված վեթինգ է ընթանում, բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ դա ավելի շատ ազդում է  այն դատավորների վրա, որոնք առավել սկզբունքային դիրքերից են հանդես եկել։  Հիմնականում ազատվում են այն դատավորներից, որոնք ոչ «վնգստացող» են, ոչ կոռուպցիայով են հայտնի, այլ հայտնի են չենթարկվող բնավորությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ