Հետևեք մեզ։

Մահացել է հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոյի 19-ամյա թոռը

15:15, 03 հուլիս 2023
Մահացել է հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոյի 19-ամյա թոռը


Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսը մահացել է 19 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է դերասանի դուստրը՝ Դրենան։

 

«Իմ գեղեցիկ հրեշտակ, կուզեի քեզ հետ լինել այս պահին: Ես չգիտեմ՝ ինչպես ապրել առանց քեզ: Դու այնքան սիրված և գնահատված էիր»,- գրել է նա։ 

 

Դրենան Ռոբերտ Դե Նիրոյի որդեգրած դուստրն է։ Նրա մայրը դերասանուհի Դայան Էբոթն է, Դե Նիրոյի առաջին կինը։ 

No description available.