Հետևեք մեզ։

Հունիսի 7-ին յուրաքանչյուրը հնարավորություն ունի ընտրելու, թե ինչպիսի երկիր է ցանկանում տեսնել վաղը՝ զարգացող ու խաղաղ թե՞ շարունակվող անհանդուրժողականությամբ լի․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

10:20, 04 հունիս 2026
Նախընտրական ակտիվ շրջանը մոտենում է ավարտին։
Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների և պատրաստ են հունիսի 7-ին իրենց ձայնով նպաստել այդ փոփոխությունների իրականացմանը․ այս մասին հայտնում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
 
««Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներկայացված են մարդկանց կյանքին անմիջականորեն վերաբերվող լուծումներ՝ գույքահարկի կրկնակի կրճատում, նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում, մինչև 3 մլն դրամի վարկային պարտավորությունների համաներում, ինչպես նաև անվճար կրթության և առողջապահության ապահովում։
 
Հունիսի 7-ին յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ընտրելու, թե ինչպիսի երկիր է ցանկանում տեսնել վաղը՝ զարգացող ու կառուցող, խաղաղ ու համերաշխ, թե՞ շարունակվող բաժանարար գծերով և անհանդուրժողականությամբ լի։
Եթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը, ապա պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին։
 
Պատահական չէ, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքում երաշխավորված խաղաղության, սոցիալական արդարության և ներքին համերաշխության գաղափարներն են։ Հենց այս արժեքների շուրջ էլ պետք է կառուցենք Հայաստանի վաղվա օրը»,-նշել է նա։
 
Տեսանյութն՝ այստեղ

Վերլուծական

Ամենաընթերցվածները