Հետևեք մեզ։

Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից

10:45, 04 հունիս 2026
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս գոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից։ 

«Ամեն ինչ լավ է ընթանում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Խոսելով համաձայնության հասնելու հնարավորությունների մասին՝ ԱՄՆ նախագահը չի բացառել իրադարձությունների զարգացման ինչպես դրական, այնպես էլ բացասական տարբերակը։ «Գուցե ոչինչ էլ չլինի: Իսկ գուցե ամեն բան հաջողությամբ ավարտվի։ Հաջողության հնարավորություններ կան մինչև այս շաբաթվա վերջը», -հայտարարել է նա։

Թրամփի խոսքով՝ Իրանը «տեսականորեն մոտ է համաձայնագրի ստորագրմանը»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները