Հետևեք մեզ։

Բացառիկ նամակագրություն` Փաշինյանի հետ. ինչպե՞ս է նա կանխամտածված գնացել պարտության` ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին թիրախավորելու համար. Makaryannews

12:50, 04 հունիս 2026
Բացառիկ նամակագրություն` Փաշինյանի հետ. ինչպե՞ս է նա կանխամտածված գնացել պարտության` ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին թիրախավորելու համար. Makaryannews

Makaryannews-ը գրել է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը փաստեր է ներկայացնում իր և Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի օրերի շփումներից։ Կարապետյանը, որպես պրոֆեսիոնալ զինվորական խորհուրդներ է տվել բանակում չծառայած և զինվորական գործից ու պատերազմի վարման կանոններից հեռու Փաշինյանին, թե ինչ պետք է անել՝Ադրբեջանին չպարտվելու համար։


Փաշինյանին զգուշացվել է, որ Ադրբեջանի ռազմական հարձակումն ու Արցախի դեմ ագրեսիան հնարավոր է կանխել միայն Մոսկվայի միջոցով՝ ռուսական կողմի հետ ռազմա-քաղաքական դաշինքի և օգնության հիման վրա, սակայն Փաշինյանը սպասարկելով թուրք-ադրբեջանական շահեր և լինելով դիլետանտ ցանկացած ոլորտում՝ այդ թվում ռազմական՝ չի լսում պրոֆեսիոնալների հորդորներն ու խորհուրդները։

ՀԱՊԿ-ին անհրաժեշտ էր դիմել 4-րդ հոդվածով, իսկ Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակը դիմել էր 2-րդ հոդվածով, որը չի ենթադրում ռազմական օգնության, այլ միայն խորհրդակցություններ։ Այդ քայլի արդյունքը եղավ ռազմադաշտում ծանր կորուստները՝ այդ թվում մարդկային ու տեխնիկայի առումով։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը նպատակ չի ունեցել փրկել ու պաշտպանել Արցախը, ՀՀ կարևորագույն դիրքերը՝ 2021-2022թթ․-ին, այլ նրա քայլերի արդյունքում տուժել է ՀՀ անվտանգությունը, պաշտպանունակությունը, Բաքուն կարողացել է ստանալ ռազմական կարևորության դիրքեր՝ կահավորել դրանք ու այդ դիրքերից հսկողություն սահմանել ՀՀ կյանքի ճանապարհների վրա, այդ թվում Տավուշում և Սյունիքում։


Փաշինյանի քայլերի արդյունքում ՀՀ-ն վերածվել է ադրբեջանական դիրքերով շրջապատված՝պաշարված ամրոցի, իսկ անկլավները զիջելու պարագայում ՀՀ-ի մարզերի միջև կապը խաթարվելու է, այդ թվում Երևանի ու Սյունիքի կապը, որն անցնում է Տիգրանաշենով(Քյարքի):

Փաշինյանն ու թիմն ամեն ինչ արեցին, որպեսզի ՀԱՊԿ-ն և ռուսական կողմը չկարողանան միջամտել և օգնել՝ այսինքն կանխամտածված կերպով փաշինյանական թիմն հայոց բանակը թիկունքից տարել է պարտության՝ սպասարկելով Ադրբեջանի պանթուրքական և հակահայ շահերը։ Դրա վառ ապացույցը կայանում է նրանում, որ Փաշինյանը չի ստորագրել փաստաթուղթ, որը թույլ կտար ՀԱՊԿ-ի դիտորդների մուտքը Հայաստան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները