Հետևեք մեզ։

Դուք Արթուր Օսիպյանին պահում եք բանտում ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, պետք է վերադառնալ օրինականության դաշտ․ Ժաննա Ալեքսանյան

15:33, 04 հունիս 2026
Դուք Արթուր Օսիպյանին պահում եք բանտում ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, պետք է վերադառնալ օրինականության դաշտ․ Ժաննա  Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Այսօր Արթուր Օսիպյանի հացադուլի 17-րդ օրն է; Նրա առողջական վիճակն ամեն օր փոխվում է դեպի վատը, հատկապես, որ պահվում է անմարդկային պայմաններում և արգելանքի ամենախիստ միջոցներն եք կիրառել նրա նկատմամբ։ Բացի փաստաբանից որևէ մեկը չի կարող այցելել նրան։ Հասկանալի է, որ նրան պատժելու ձեր հնրավորությունները շատ են, բայց նաև հիշեք՝ դուք եք նրա կյանքի համար թիվ մեկ պատասխանատուն։ Դուք նրան պահում եք բանտում ակնհայտ ապօրինի մեղադրանքներով։ Ձեզ են դիմել երկու տասնյակից ավելի ՀԿ-ներ և բազմաթիվ անհատներ Արթուր Օսիպյանին անհապաղ ազատելու պահանջով։ Ուզում եմ ձեզ հուշել, որ դա շատ հեշտ է անել։ Ընդամենը պետք է վերադառնալ օրինականության դաշտ, ինչը պարտավոր եք անել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները