Հետևեք մեզ։

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Ford»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

10:12, 05 հունիս 2026
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Ford»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

Հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 62-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Ford» մակնիշի և 38-ամյա Արմեն Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 60-ամյա Սամվել Մ․-ն տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել  Պողոսյանը և Սրապ Փուրթոյանը։Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները