«Արմատ մեդիա»-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը հայտարարել է, որ լրատվամիջոցի խմբագրությունում տեղի ունեցող գործողություններն անթույլատրելի են և դրանք գնահատել է որպես ազատ խոսքի դեմ ուղղված արշավ։
«Այն, ինչ կատարվում է այս պահին «Արմատ մեդիա»-ի խմբագրությունում, պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա»,- Facebook-ի իր էջում գրել է Ավետիսյանը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ուժային մարմինների ներկայացուցիչները մտել են «Արմատ մեդիա»-ի խմբագրություն։