Մենք պետք է աշխատենք, որ հասարակությունը հասկանա, որ եթե 10 օր հետո շաքարավազ չլինի, շուկայի աշխատող կանայք չգան ասեն՝ բա սրա վերջն ի՞նչ է լինելու։ Մենք պետք է որոշում կայացնենք։ Մեզ համար գլխավոր նպատակը շաքարավազ ունենա՞լն է, կոկա- կոլա խմե՞լն է, գարեջուր ունենա՞լն է, թե՞ իրականում մեր նպատակին հասնելը։ Եթե մեր նպատակին հասնելը, ապա, այո՛, մենք կրելու ենք զրկանքներ։
Այս մասին նախօրեին Արցախի խորհրդարանում ասել է երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն անելու է ամեն բան, որպեսզի հասարակությանը պառակտի, բայց եթե ինքն ասում է՝ ձմռանը գազ չի լինելու՝ հասարակությունը պետք է գիտակցի դա։
Արայիկ Հարությունյանը չպառակտվելու կոչ է արել և հայտարարել, որ որևէ մեկը չի կարող Արցախին զրկել ինքնորոշման իրավունքից։