Հետևեք մեզ։

Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, քան եթե որոշի շարժվել եվրաինտեգրացիայի ուղղությամբ․ Պեսկով

14:29, 05 հունիս 2026
Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, քան եթե որոշի շարժվել եվրաինտեգրացիայի ուղղությամբ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, քան եթե որոշի շարժվել եվրաինտեգրացիայի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նման կարծիք է հայտնել «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«ԵԱՏՄ-ն ավելի շահավետ է։ Նրանք ավելի շատ գումար են վաստակում ԵԱՏՄ-ից, նրանք ավելի լավ ապագա ունեն ԵԱՏՄ-ի հետ,  ավելի արագ են զարգանում ԵԱՏՄ-ի հետ։ Եվրոպայի հետ նույնը տեղի չի ունենա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։  

Պեսկովն ընդգծել է, որ ամեն դեպքում որոշումները կայացնում է հայ ժողովուրդը։ Նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ այն ամենը, ինչ լավ է հայերի համար, լավ է նաև Ռուսաստանի համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները