Տանում են մեր մոնտաժողների համակարգիչները, դրանցում հայ ժողովրդի ապագայի հետ կապված հետաքննություններ ունեինք, որոնք այլևս չենք կարող հրապարակել: Այս մասին լրագրողներին ասել է «Armat Media»-ի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը:
Նա նշեց, որ տանում են մոնտաժողների համակարգիչները, որտեղ կան նկարահանումները, որտեղ պահպանված են խմբագրակազմին պետքական արխիվը:
«Ստացվում է, որ Armat Media-ն այլևս չունի նյութական, արխիվային հիմք աշխատելու համար: Մոնտաժողների համակարգիչները վերջին նշույլն էր, որ մենք կարող էինք աշխատել, բայց ստացվում է՝ այլևս չենք կարողանալու:
Մոնտաժողների համակարգչում բավականին շատ նյութեր կան կապված 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին՝ ռեպորտաժներ, հետաքննություններ, կարծում եմ, որ հենց դա է պատճառը, որ իրենց պետք էին այդ համակարգիչները, ոչ թե մեր անձնական հեռախոսները: Մենք չենք կարող հրապարակել այն նյութերը, որոնք հայ ժողովրդի ապագայի հետ էին կապված ու կունենային ծանրակշիռ քաղաքական ազդեցություն: Մտավախություն ունենք, որ այդ տեղեկատվությունը կջնջեն, բայց շնորհակալ կլինեմ, որ չջնջեն՝ հայանպաստ գործունեություն կծավալեն»,-նշել է նա: