Երևանի Կարապի լճի մոտ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը համբերության բաժակը լցնելու վերջին ակցիան արեցին նախընտրական քարոզարշավի շրջանակում։
Քաղաքական ուժի ներկայացուցիչները լճի մոտ էին բերել մի հսկա բաժակ` այն անվանելով «համբերության բաժակ» և բազմաթիվ դույլեր։ Կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ 1991 թվականից մինչ օրս տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք լցրել են ժողովրդի համբերության բաժակը։ Այնուհետև, «Բոլորին դեմ եմ»–ի անդամները սկսեցին լճից դույլ առ դույլ ջուր վերցնել և լցնել հայ ժողովրդի «համբերության բաժակի» մեջ։