Հետևեք մեզ։

Վերականգնելու եմ հարգանքը Հայաստանի նկատմամբ, բացառելու ենք Ալիևի հետ տերն ու ծառայի հարաբերությունները. Քոչարյան

16:59, 05 հունիս 2026
Վերականգնելու եմ հարգանքը Հայաստանի նկատմամբ, բացառելու ենք Ալիևի հետ տերն ու ծառայի հարաբերությունները. Քոչարյան

Վերականգնելու եմ հարգանքը Հայաստանի նկատմամբ, բացառելու ենք Ալիևի հետ տերն ու ծառայի հարաբերությունները: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք բացառելու ենք այն կարգավիճակը, որը՝ ցավոք, այսօր Հայաստանը ստացել է, սա նվաստացնող նիկոլական մոդել է: Հարևանների հետ հարաբերություններում սա տեր ու ծառա հարաբերությունների մոդել է, որտեղ տերը Ալիևն է, ծառան՝ Նիկոլը, մենք այս մոդելը բացառում ենք և մերժում ենք:

Մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն Ալիևի ծառան կառավարի:  Այն մարդը, ով բերել է արցախյան պատերազմ և կորուստ՝ սարսափելի հետևանքներով, իրավունք չունի նույնիսկ խաղաղություն բառը օգտագործել, ինքը չպետք է կեղտոտի այդ բառը»,- նշել է Քոչարյանը:  

Վերլուծական

Ամենաընթերցվածները