Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին միջնորդությունը:
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կմասնակցի ընտրություններին:
Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց՝ ներկայացված հիմնավորումների շրջանակներում բացակայում են դաշինքի ընտրական ցուցակն անվավեր ճանաչելու հիմքերը։