Հետևեք մեզ։

Ռեփեր Մոտը ասել է՝ 3 շաբաթ հետո պարզ կլինի՝  ձեռքի վիրահատության կարիք կա, թե ոչ (լուսանկար)

21:49, 03 հուլիս 2023
Ռեփեր Մոտը ասել է՝ 3 շաբաթ հետո պարզ կլինի՝  ձեռքի վիրահատության կարիք կա, թե ոչ (լուսանկար)

Ռուսաստանցի ռեփեր Մոտը ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում պատմել է երեկ երևանյան բեմի վրա ստացած վնասվածքի մասին։ 


«Երեք շաբաթ պետք է քայլեմ այսպես»,- ասել է նա և ցույց տվել վիրակապված ձեռքը։ Նա նշել է, որ 3 շաբաթ հետո պարզ կլինի՝ վիրահատության կարիք կա, թե ոչ։

Երգիչը խոստացել է վերադառնալ Երևան հաջորդ տարի։

Հիշեցնենք, որ երեկ ռեփեր Մոտի երևանյան համերգը մնացել էր անավարտ։ Երգիչն իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում պատմել էր, որ ելույթի ընթացքում վնասվածք է ստացել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։