Ադրբեջանի ԶՈՒ-ն hուլիսի 3-ի ժամը 15:50-ի սահմաններում Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հայկական կողմում տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։