Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մոր՝ Եղիսաբեթ II-ի անունով նոր ծիսական թուր կստանա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին։
Իշխանության նոր խորհրդանիշը փոխարինելու է այն սրին, որը 1507 թվականին Հռոմի պապ Հուլիոս II-ը նվիրեց Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ին։ Որոշվել է այլևս չօգտագործել հին սուրը պաշտոնական արարողությունների ժամանակ, քանի որ այն չափից շատ մաշվել է վերջին 500 տարվա ընթացքում։
Թրի պատրաստումն արժեցել է 22 հազար ֆունտ: Հեղինակի մտահղացմամբ՝ այն պետք է ծառայի միապետներին հաջորդ կես հազարամյակի ընթացքում։