Հետևեք մեզ։

2031 թվականին ևս Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու․ Ալեն Սիմոնյան

12:14, 07 հունիս 2026
2031 թվականին ևս Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկության էր եկել դստեր հետ։ Նշեց՝ ակնկալում է, որ դուստրը ապրի խաղաղ, հարուստ երկրում, ու դրա համար ինքն ամեն ինչ անելու է։

Հիշեցմանը, որ Սիմոնյանը նախկինում պայքարում էր, որ իշխանությունը չունենա 3-րդ ժամկետ, արձագանքեց՝ «Ինչի՞ եք կրկնում անգրագետների նարատիվները։ ՀՀ-ն պառլամենտական երկիր է, և դա ենթադրում է, որ տարին մեկ էլ կարող են ընտրություններ անցկացվել։

Էդ ո՞նց ա տենց ստացվում, որ դարձավ 3 կամ 4 ժամկետ։ Համեմատում եք Սերժ Սարգսյանին և նախագահական երկրի տրամաբանությունը պառլամենտականի հե՞տ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն էլ է 3-րդ ժամկետի գնացել Անգելա Մերկելն էլ ու Մարգարետ Թետչե՞րն էլ»։

Սիմոնյանն ակնկալում է, որ 2031 թվականին ևս Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու։

Վերլուծական

Ամենաընթերցվածները