Հետևեք մեզ։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը Եվրոպայի սոցիալիստների գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Արցախի շուրջ իրավիճակը

22:52, 03 հուլիս 2023
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը Եվրոպայի սոցիալիստների գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Արցախի շուրջ իրավիճակը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեք Փոլետի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության և իբրև դիտորդ վերջինիս անդամակցող ՀՅ Դաշնակցության միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ Իշխան Սաղաթելյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը, ադրբեջանի շարունակական ագրեսիան և միջազգային գործընկերներից ակնկալել առավել հասցեական ու գործնական արձագանք։

Նշվում է, որ առաջիկա երկու օրերին Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը շարունակվելու է Եվրոպական Խորհրդարանում։