Եկել եմ քվեարկելու, որ հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը. այս մասին քվերակելուց հետո լրագրողներին ասել է Սերժ Սարգսյանը։
«Եկել եմ քվեարկելու, որոր հաղթի այն Հայաստանը,որ ի վիճակի է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը, այն Հայաստանը, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ քաղաքական կեցվածքը գնահատելի, այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում այն ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերի լվացման հոդվածը»,–լրագրողներին ասաց ՀՀ 3–րդ նախագահը։
Եկել եմ քվեարկելու, որ հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը․ Սերժ Սարգսյան
14:30, 07 հունիս 2026