Վոլգոգրադում Հերոսների ծառուղում գտնվող եղբայրական գերեզմանի հավերժական կրակից 15-ամյա դեռահասը ծխախոտ է վառել։ ՆԳՆ ծառայողները նրան ձերբակալել են։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես դեռահասը մոտեցել կրակին, ծխախոտ վառել ու հեռացել։ Այդ ժամանակ հուշահամալիրի մոտ մարդիկ են եղել։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, որը նախատեսում է 40 հազար ռուբլու չափով տուգանք, ուղղիչ աշխատանքներ կամ երեք ամիս ժամկետով ազատազրկում։