Հետևեք մեզ։

Ժամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ

15:06, 07 հունիս 2026
Ժամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ

ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հաղորդագրություն են տարածել.

«Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 29 ահազանգ։

Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 6 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները