Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ հանգիստն է վայելում 5,5 մլն ֆունտ արժողությամբ զբոսանավով։ Այս ընթացքում Ռոնալդուի երկրպագուների ուշադրությունը գրավել է նրա ոտքերի եղունգների խնամքը․ հարձակվողը եղունգները սև է ներկել։ Մինչ որոշ երկրպագուներ հետաքրքրված էին այս նորաձևության ընտրությամբ, պարզվում է, որ Ռոնալդուի ներկած եղունգների հետևում պատճառ կա: Գերմանական Bild-ի աղբյուրի համաձայն՝ Ռոնալդուն դա անում է իր եղունգները սնկերից և բակտերիաներից պաշտպանելու համար:
Աղբյուրն ասում է. «Շատ բարձրակարգ մարզիկներ դա անում են իրենց եղունգները սնկերից և բակտերիաներից պաշտպանելու համար։ Նույնիսկ Մայք Թայսոնն է այդպես արել»։
UFC-ի մարտիկները ներկում են նաև իրենց ոտքերի եղունգները կոնկրետ պատճառով. ասում են, որ այն օգնում է կանխել նրանց ոտքերի եղունգները կռիվների ժամանակ ճաքճքելուց։
Կրիշտիանու Ռոնալդուն անում է ամեն ինչ, որպեսզի երկարաձգի իր կարիերան ֆուտբոլում: Բացի այդ, Ռոնալդուն խստորեն հետևում է առողջ սննդակարգի պահպանմանը։ Նա նույնիսկ զգալի ազդեցություն է ունեցել իր թիմակիցների սննդակարգի վիա «Մանչեսթեր Յունայթեդում»։