Հետևեք մեզ։

Ստացել ենք թվերը, որ մասնակցությունը բարձր է, ես երջանիկ եմ այսօր, որովհետև ժողովրդի քաղաքական ակտիվությունը շատ կարևոր է․ Հայկ Մարության

16:23, 07 հունիս 2026
Ստացել ենք թվերը, որ մասնակցությունը բարձր է, ես երջանիկ եմ այսօր, որովհետև ժողովրդի քաղաքական ակտիվությունը շատ կարևոր է․ Հայկ Մարության

Առավոտվանից ստացել ենք թվերը, որ մասնակցությունը բարձր է, ես երջանիկ եմ այսօր, որովհետև ժողովրդի քաղաքական ակտիվությունը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության համար, մասնավորապես Հայաստանի համար: Այս մասին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Այսօր մենք տեսնում ենք՝ ժողովուրդն արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի և սա ինձ համար շատ երջանիկ փաստ է»,-նշել է նա:

Հարցին՝ բարձր մասնակցությունը ենթադրում է, որ ավելի շատ ընդդիմությունը հնարավորություն կունենա ձայներ ստանալու, թե՞ դա իշխանությանն էլ է ձեռնտու, Մարությանը պատասխանել է.

«Բարձր մասնակցությունն այսպես թե այնպես լավ է, որովհետև ավելի շատ մարդ է մտածում պետության մասին և մտածում են՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանը վաղը:

Հաշվի առնելով երկար տարիների փորձը, ես կարծում եմ՝ ընդդիմության ձայներն են, որովհետև իշխանությունն իր լծակները, վարչական ռեսուրսն աշխատացնելով այնպես է անում, որ իր ձայներն այսպես թե այնպես հասնում են տեղ: Այսինքն՝ այս տոկոսն ընդդիմության տոկոսն է, որ գալիս է, բայց նորից եմ ասում՝ իսկապես ինձ համար դա կարևոր չէ, ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են, մարդիկ հավատում են և զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան»,-նշել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները