«Առավոտից ձերբակալություններ են, մարդկանց տանում են հարցաքննության, պահում են մի քանի ժամ, որոշներին բաց թողնում, որոշներին փորձում են մեղադրանքներ առաջադրել, վկայի կարգավիճակ և այլն, այսինքն՝ փորձում են սահմանափակել, խոչընդոտել մեր շտաբերի աշխատանքը»,- ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ հիմա ձերբակալվածներ ունեն Գյումրիից, Նոյեմբերյանից, ըստ նրա՝ այն շտաբերում, որոնք ակտիվ են։
Սաղաթելյանը նշեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստացել տեղամասերում ամբողջական վարչական ռեսուրս կիրառելու մասին, փորձում են ուղղորդումներ իրականացնել, «կարուսելի» սխեման են գործի դնում։
Գյումրիում «Հայաստան» դաշինքի շտաբների պետերից մեկին ձերբակալել են, տարել ԱԱԾ, հետո` ՔԿ, ապա` Հակակոռուպցիոն, այնտեղ էլ մի քիչ պահելուց հետո ասել են՝ շփոթել ենք, սխալ մարդու ենք բերել, կներես. Սաղաթելյան
18:32, 07 հունիս 2026