«Նրանց հարցազրույցներից, դեմքերի արտահայտությունից էլ ակնհայտ է, որ նրանց գործերը լավ չեն գնում։ Ընդամենը 30 տոկոս տվյալներ ունենալով՝ հայտարարում են՝ իբրև հաղթել են, բայց 30 տոկոսն ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են։ Հենց սկսվեց քաղաքների արդյունքների հաշվարկը, իրենք անցան հատուկ գործողությունների. հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը։
«Վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք անպայման հայտարարությամբ հանդես կգանք»,-նշեց նա։