Հետևեք մեզ։

Ռուսաստանը Վրաստանի ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին, կոչ եմ անում նրան հանձնել մեզ․ Զելենսկի

00:04, 04 հուլիս 2023
Ռուսաստանը Վրաստանի ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին, կոչ եմ անում նրան հանձնել մեզ․ Զելենսկի

Եվս մեկ անգամ կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային անհրաժեշտ բուժման և խնամքի համար: Այս մասին սոցցանցում գրում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ինքը Վրաստանի դեսպանին խնդրում է 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան և խորհրդակցություններ անցկացնել Թբիլիսիում։

«Հենց հիմա Ռուսաստանը Վրաստանի կառավարության ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին։ Մենք բազմիցս կոչ ենք արել պաշտոնական Թբիլիսիին դադարեցնել այս վիրավորանքը և համաձայնել Սաակաշվիլիի վերադարձին Ուկրաինա։ Մեր գործընկերները, համաձայնեցնելով Ուկրաինայի հետ, մի շարք լուծումներ են առաջարկել։ Այսօր ես արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել եմ կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, խիստ բողոք հայտնել և խնդրել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիում խորհրդակցությունների համար։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային՝ անհրաժեշտ բուժման և խնամքի համար։ Կոչ եմ անում մեր գործընկերներին այս իրավիճակով զբաղվել, չանտեսել այն և փրկել այս մարդուն։ Եվրոպայում ոչ մի կառավարություն իրավունք չունի մահապատժի ենթարկել մարդուն, կյանքը հիմնական եվրոպական արժեք է»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին Twitter-ում։