Հետևեք մեզ։

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի առիթով

13:41, 08 հունիս 2026
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:

Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած վստահ հաղթանակի առիթով` նշելով, որ Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ մակարդակում:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը շնորհավորանքի համար` նշելով, որ Հայաստանը եւս պատրաստակամ է շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:

Վերլուծական

Ամենաընթերցվածները