Հետևեք մեզ։

Հուսով ենք, որ դա հնարավոր է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի կազմում Արցախի հայերի իրավունքների պաշտպանության մասին

00:23, 04 հուլիս 2023
Հուսով ենք, որ դա հնարավոր է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի կազմում  Արցախի հայերի իրավունքների պաշտպանության մասին

Մենք հավատում և հուսով ենք, որ դա հնարավոր է: Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն դրա համար:  Այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինն ասել է Հանրային հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այն կարծիքները, որ եթե Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը անհնարին կլինի։

 

«Միացյալ Նահանգները կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է և խրախուսում է բոլոր կողմերին ապահովել իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունըԲոլոր կողմերն ասել են այդ մասին, հիմա մնում է գտնել դրա ճիշտ ճանապարհը»,- ասել է նա և հավելել, որ անձամբ ինքը վստահ է, որ մարդիկ պետք է իրենց ապահով զգան սեփական տներում, պետք է ներգրավված լինեն համայնքների կյանքում:

 

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեխանիզմի վերաբերյալ դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ ցանկացած բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ճանապարհն է, մնում է ամբողջությամբ հասկանալ երկու կողմերին հուզող թեմաները, որպեսզի նրանք գտնեն ճանապարհը դեպի խաղաղ ապագա, որով կերաշխավորվի Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։