Հետևեք մեզ։

Եվրոպական խորհրդարանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

14:23, 08 հունիս 2026
Եվրոպական խորհրդարանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ համապետական ընտրություններում նրա գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռոբերտա Մեցոլան այդ կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։

Հայատսանում հունիսի 7-ին կայացել են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Այս պահին առկա տվյալներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կստանա մեծամասնություն և կկարողանա կառավարություն ձևավորել։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները