Հետևեք մեզ։

Մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն ավելի շատ ձայներ է ստացել, քան նշված է ԿԸՀ կայքում․ Իվետա Տոնոյան (լուսանկարներ)

16:23, 08 հունիս 2026
Մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն ավելի շատ ձայներ է ստացել, քան նշված է ԿԸՀ կայքում․ Իվետա Տոնոյան (լուսանկարներ)
Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց. հայտնում է Ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը։
 
 «Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը՝
▪️ 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
▪️ 12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
▪️ 27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։
▪️ 37/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։
 
Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով»,-նշել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները