Հետևեք մեզ։

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

18:47, 08 հունիս 2026
Սուրբ Հովհաննես  մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Հունիսի 8-ին՝ ժամը 14։14-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև մոտ 100 մետր պատգարակով և մոտ 1 կմ փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Վերլուծական

Ամենաընթերցվածները