«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու թիմը թեպետ չեն շտապում բացել փակագծերը, Իզաբելա Աբգարյանն էլ օրերս ասել է, որ Մարությանը դեռ վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցելու մասով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա ակտիվ աշխատում է՝ հանդիպումներ է ունենում, քննարկում, թե ինչպես վերադառնալ քաղաքականություն։ Մի տարբերակով հնարավոր է հուլիսի վերջին Երեւանում բացօթյա ներկայացում անի եւ այդ ժամանակ էլ հայտարարի առաջադրվելու մասին։ Իսկ թե որ կուսակցությամբ, թեպետ մամուլը գրել է Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանի» մասին, բայց դա դեռ վերջնական չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։