Հետևեք մեզ։

Մոսկվայի մերձակայքում անօդաչու թռչող սարքեր են խոցվել

09:30, 04 հուլիս 2023
Մոսկվայի մերձակայքում անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Մոսկվայի մերձակայքում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

 

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` նախնական տվյալներով՝ երեք անօդաչու թռչող սարք տարբեր ժամանակներում ուղղություն են վերցրել դեպի Մոսկվա։

 

Դրանցից երկուսը խոցվել են Նոր Մոսկվայում, մեկը՝ Կալուգայի շրջանում։

 

Տուժածների մասին տվյալներ չկան։

 

Արտակարգ ծառայությունները հավելել են, որ ավերածությունների մասին ևս տեղեկություն չկա։ Այժմ օպերատիվ ծառայություններն աշխատում են այն տարածքում, որտեղ անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են։

 

Ստուգվում է նաև մերձմոսկովյան Կուբինկայի տարածքում մեկ անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին տեղեկատվությունը։