Հետևեք մեզ։

Արդյոք ԳՇ պետը հուզվում է նաև, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է, իսկ իր ծառայությունն Արցախին ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ երկրի շահերին ծառայություն․ Աբրահամյան

10:49, 10 հունիս 2026
Արդյոք ԳՇ պետը հուզվում է նաև, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է, իսկ իր ծառայությունն Արցախին ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ երկրի շահերին ծառայություն․ Աբրահամյան

ԶՈւ ԳՇ պետն ԱԺ-ում հայտարարեց, որ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ հուզվել է․ անդրադարձել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը նշել է․  «Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոքից»:

ԳՇ պետը հուզվե՞լ է իր և իր իշխանության՝ 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով, որպես ավար, Ադրբեջանին հանձնված ռազմական տեխնիկայի և սպառազինության համար:
Արդյո՞ք հուզվում է Ասրյանը, երբ իր քաղաքական ղեկավարը իր հայտարարություններով թիրախավորում է իր ենթակա անձնակազմին, անարգում մեր նահատակների հիշատակը, քաշքշում նրանց ծնողներին:

Աչքերը լցնո՞ւմ է արդյոք Ասրյանը, երբ Փաշինյանը լկտի բառապաշար է օգտագործում իր հայրենակիցների նկատմամբ:

Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է, իսկ իր ծառայությունն Արցախին ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ երկրի շահերին ծառայություն:

Հարցադրումները շատ են, իսկ պատասխանները՝ կանխատեսելի»: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները