Հետևեք մեզ։

Ամեն ինչ արվում է, որ անձի բոլոր իրավունքները պատշաճ ապահովվեն. Սրբուհի Գալյանը՝ Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին

12:18, 10 հունիս 2026
Ամեն ինչ արվում է, որ անձի բոլոր իրավունքները պատշաճ ապահովվեն. Սրբուհի Գալյանը՝ Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին

Քրեակատարողան հիմնարկների պայմանները շարունակաբար բարելավում ենք, Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ես ամեն օր օպերատիվ կերպով տեղեկություններ եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին։ Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը՝ Կենտրոնական մասից, նրան նաև առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների վերաբերյալ, որոնք, իր կարծիքով առկա են, և որոնք իրենց բնույթով, իր կարծիքով, հանցավոր են»,-ասաց Գալյանը։

Նախարարի պնդմամբ՝ ամեն ինչ արվում է, որ անձի բոլոր իրավունքները պատշաճ ապահովվեն. «Նրան տրամադրվում է իրեն հասանելի զբոսանքը, ամեն ինչ արվում է։ Ոչ մի միտում չպետք է փնտրել՝ կոնկրետ անձի հետ կապված վատ վերաբերմունքի»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները