Դերասան Ռոբերտ Դե Նիրոն անդրադարձել է 19-ամյա թոռան՝ Լեանդրոյի մահվանը։ Նրա խոսքերը մեջբերում է ET-ը։
«Խոր վշտով եմ ապրում իմ սիրելի թոռան՝ Լեոյի մահը։ Մեր ընտանիքը շատ երախտապարտ է ցավակցությունների համար։ Մենք խնդրում ենք չանհանգստացնել մեր ընտանիքին՝ կորուստը սգալու համար»,- կիսվել է նա։
Հիշեցնենք, որ 19 տարեկանում մահացել է Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսը։ Այս մասին հուլիսի 3-ին հայտնել է Դե Նիրոյի դուստրը՝ Դրենան։