Հետևեք մեզ։

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին

12:57, 10 հունիս 2026
ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։ Այս պահին մի շարք ընտրատեղամասերում իրականացվում են վերահաշվարկի աշխատանքներ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցնու՞մ է խորհրդարան, թե՞ ոչ։

 

«Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Այն, որ դա հայտնաբերվել է, պայմանավորված է նրանով, որ մեր արձանագրությունները կան և հրապարակված են։ Նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև դրանք դեռ պետք է ճշգրտվեն»,-ասաց Հովակիմյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները