Հետևեք մեզ։

Ընտրության օրը միայն ժամը 18։00–ին է պարզվել, որ ընտրատեղամասերից մեկում 8 համարի քվեաթերթիկը չկա. ԿԸՀ նախագահ

13:14, 10 հունիս 2026
Ընտրության օրը միայն ժամը 18։00–ին է պարզվել, որ ընտրատեղամասերից մեկում 8 համարի քվեաթերթիկը չկա. ԿԸՀ նախագահ

Ընտրության օրը միայն ժամը 18։00–ին է պարզվել, որ ընտրատեղամասերից մեկում 8 համարի քվեաթերթիկը չկա, ԱԺ–ում ասաց ԿԸՀ նախագահը։ 

 

Եվ չնայած 8 համարի տակ հանդես էր գալիս «Ազգային ժողովրդական բևեռը», բայց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից է ԿԸՀ–ն դիմում ստացել այդ` 12/13 տեղամասում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։

 

«Այն տեղամասն է, որտեղ քվեարկության ընթացքում՝ ժամը 18։00 սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը՝ 8 համարը, չկար։ Մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել, ու դա պարզվել է ժամը 18։00–ին, երբ ընտրողը պահանջել է»,– ԱԺ–ում ասաց Վահագն Հովակիմյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները