Բաթումիում ընթացող կարատեի առաջնությանը մասնակցած և արծաթե մեդալ վաստակած հայ մարզուհուն զրկել են մրցանակից և հեռացրել մրցաշարից։
Պատճառն այն է, որ եզրափակչում ադրբեջանցի մարզուհու հետ մենամարտում պարտվելուց հետո՝ ձեռքսեղմումի ժամանակ հայ մարզուհին հարվածել է ադրբեջանցուն։
Նշենք, որ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի հետ կապ հաստատել չհաջողվեց։