Պետական մարմինների բաց աղբյուրներից վերհանել ենք հարյուրավոր հասցեներ: Ունենք 846 հասցե, որոնց վրա ավելի քան 20 մարդ է հաշվառված, մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303 մարդ հաշվառված, 185 մարդ, 174 մարդ և, ըստ էության, քաղաքացիների ահռելի թվաքանակ է դառնում. այս մասին ասուլիսոում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը:
«Մենք դիմել էինք Ներքին գործերի նախարարություն և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն, պատասխանել էին ոչնչի մասին՝ հղում կատարելով իրավական ակտերին, որ անձնական տվյալները մշակելի չեն և այլն: Ոչ մի պատշաճ բացատրություն, թե ինչու են այսքան հասցեներ, ինչու այսքան մարդ կա այդ հասցեներում հաշվառված, արդյոք դա լրջագույն մտահոգության տեղիք չի հետաքննությունների և այլն՝ չեն ներկայացրել»,-նշել է նա: