Հետևեք մեզ։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պարտվել է դատարանում․ պարտավոր է վերականգնել 12 տարվա աշխատակցին և վճարել փոխհատուցում․ MakaryanNews

15:11, 10 հունիս 2026
ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պարտվել է դատարանում․ պարտավոր է վերականգնել 12 տարվա աշխատակցին և վճարել փոխհատուցում․ MakaryanNews

Իր քննադատական, ՔՊ-ականներին ոչ հաճելի գրառումների համար աշխատանքից ազատված Սրբուհի Աթանեսյանը հաղթել է դատարանում ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին և հիմա պետք է վերականգնվի այն հաստիքում, որը կրճատել են, որ իրեն ազատեն աշխատանքից։ Նա Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի գլխավոր մասնագետն էր, որին Ալեն Սիմոնյանի ընկեր, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն այս տարվա սկզբին ազատել էր աշխատանքից, քանի որ իրեն ու ՔՊ վերնախավին դուր չէին եկել Աթանեսյանի քննադատական գրառումները։

MakaryanNews-ի հետ զրույցում Սրբուհի Աթանեսյանը պատմեց, որ իր դեմ հալածանքները դեռ 2021-ից են սկսվել, երբ տարբեր առիթներով փորձել են սահմանափակել իր աշխատանքը, և, ի վերջո, սեպտեմբերին գրած իր մի գրառումից հետո նրան ապօրինի կերպով հեռացրել են աշխատանքից։

«Ես 12 տարի աշխատել եմ ԱԺ-ում՝ 2013-2026 թ․ հունվարի 7-ը, և երբևէ այսպիսի աշխատակազմ, այսպիսի անմակարդակություն, այսքան քաղաքականացված վիճակ երբևէ չեմ տեսել։ Ամբողջական բաժիններ զբաղվել են ամբողջ հանրապետության թերթերով, ֆեյսբուքյան էջերով, որ տեսնեն, թե մարդկանց մոտ ինչ է կատարվում, ինչով են զբաղված մարդիկ, ինչ գրեցին, ում ժպտացին, ում լայք դրեցին։ Մի անգամ արդեն 2021-ին կանչել էր ինձ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը և ասել էր, որ իմ ֆեյսբուքյան էջում կան իրենց համար անընդունելի գրառումներ, ես բացատրել էի, որ իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, բայց իրենք ինձ առաջարկում էին՝ դիմում գրել և գնալ։ Այդ պահին դիմում չգրեցի, դուրս չեկա՝ պայքարեցի, մնացի, բայց արդեն պարզ էր, որ ուզում են ինձ աշխատանքից զրկել։ Տալիս էին այնպիսի հանձնարարություններ, որ ես ինձ նվաստացած զգամ, անընդհատ խնդիրներ էին առաջացնում ինձ համար, ցածր էին գնահատում պետծառայողի հաշվետվությունը, որ զրկեին պարգևավճարից, մի խոսքով՝ ամեն ինչ անում էին, որ ես ինքնակամ գնամ»,-պատմեց Սրբուհի Աթանեսյանը։

Ի վերջո, վերջին կաթիլը եղել է այն, երբ 2026 թ․ սեպտեմբերի 30-ին Աթանեսյանի՝ որպես ծնող և մանկավարժ, դպրոցում հարցազրույց էին վերցրել այն մասին, որ երեխաներից ուզում են վերցնել հեռախոսները, ինքը այդ հարցազրույցը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում և գրառում կատարել, որ ամենակարևորը այսօր դա չէ, այլ դասագրքերն են, չափորոշիչներն են, կրթական համակարգի վիճակն է, ծրագրերն են և առաջին դասարանի այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի նկարը QR կոդով ներկայացնելն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները