«Չաղ Ռուստամ»-ը՝ Ռուստամ Ստեփանյանը ազատվել է կալանքից, կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
Հիշեցնենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», կալանավորվել էր Սերգեյ Գրիգորյանի սպանության կազմակերպման մեղադրանքով:
Դեպքը տեղի է ունեցել 2024թ․ հունիսի 11-ին՝ Աջափնյակ վարչական շրջանում: Հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով, ևս երկուսը՝ գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաև Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հարզենային վնասվածքներից մահացել է։