Հետևեք մեզ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն

20:41, 10 հունիս 2026
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն

Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն. այս մասին իրազեկում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը.

 

«Սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է, և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։

 

ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։

 

Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում և առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները