Ազգությամբ եզդի երգչուհի Զառան, նույն ինքը՝ Զառա Մգոյանը հուլիսի 9-ին Թուրքիայի Աղրը քաղաքում կմասնակցի երաժշտական փառատոնի։
Փառատոնը կրում է «Ağrı dağı»․ այսպես են անվանում թուրքերը հայկական Արարատ լեռանը։
Երգչուհու ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է Արարատ լեռը, այնպես, ինչպես այն կա իրականում։
Մեկնաբանությունների բաժնում նրա հետևորդները հորդորել են իրեն օգտագործել Արարտ լեռան այն պատկերը, որը երևում է Թուրքիայից։
«Ձեր թուրքական համերգներում օգտագործեք Արարատ լեռան էսքիզները թուրքական կողմից, ոչ հայկական», «Դլե Յամանը երգելո՞ւ եք։ Ինչո՞ւ Արարատ լեռանն իրական անունը չեք գրում»,- գրում են մեկնաբանություններում։