Հետևեք մեզ։

Ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ․ ՆԳՆ-ն ահազանգեր է ստացել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ

11:16, 11 հունիս 2026
Ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ․ ՆԳՆ-ն ահազանգեր է ստացել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ

Հունիսի 11-ին՝ ժամը 00։09-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ։ Հայտնում է ՆԳՆ-ն։

Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում, ջրալցումների կանխարգելում, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները