Հետևեք մեզ։

Երևանից մարդիկ չզանգեն Փարիզ ու ասեն՝ մեզ մի քիչ ծիրան ուղարկեք, մենք այստեղ ծիրան չենք կարողանում գտնել. Փաշինյան

11:33, 11 հունիս 2026
Երևանից մարդիկ չզանգեն Փարիզ ու ասեն՝ մեզ մի քիչ ծիրան ուղարկեք, մենք այստեղ ծիրան չենք կարողանում գտնել. Փաշինյան

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը։

Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում թարմ պտուղ, շշալցված խաղողի գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ 

1)    ծիրանի 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ,
2)     սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ,
3)    կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ,
4)    շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ,
5)    շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ,
6)    շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ.

Անհրաժեշտ օժանդակության տրամադրման չափը գնահատվում է շուրջ 3.9 մլրդ դրամ, որը հաշվարկվել է 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանման ենթակա գնահատված ծավալների արտահանման համար տրամադրվող փոխհատուցման չափերով։

Գներին նայելով՝ Փաշինյանի մոտ հարց առաջացավ. «Համոզվա՞ծ եք, որ հետո ստիպված չենք լինելու հետ ներմուծել նույն մեր ապրանքները, որովհետև այսպես մեծ խթաններ ենք դնում, հետո կարող է պարզվի, որ ծիրան չմնաց Հայաստանում»։

«Հետո Երևանից մարդիկ չզանգեն Փարիզ ու ասեն՝ մեզ մի քիչ ծիրան ուղարկեք, մենք այստեղ ծիրան չենք կարողանում գտնել»,- նշեց Փաշինյանը։

Նա ասաց, թե Նիդերլանդների վարչապետն իրեն անձնական նամակով գրել է, որ կաջակցեն վարդի շուկայի հայ տնտեսվարողներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները